Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բալկանյան երկրները կրկին Թուրքիայի ուշադրության կենտրոնում են

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բալկանյան երկրները կրկին Թուրքիայի 
ուշադրության կենտրոնում են

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բալկանյան թերակղզին եւ այնտեղ ընթացող գործընթացները վերջին երկու հարյուրամյակի դարերի ընթացքում գտնվել են եվրոպական եւ համաշխարհային դիվանագիտության ուշադրության կենտրոնում։ Բալկանները շատ կարեւոր տարածաշրջան են, որտեղ մեկը մյուսի դեմ պայքար են մղել մեծ տերությունները՝ օգտագործելով բալկանյան պետություններին։ Վերջինները, ունենալով իրենց շահերը, բազմաթիվ հակասություններ են ունեցել մյուս հարեւան երկրների հետ։ Ներկայումս Բալկանյան թերակղզու երկրները հիմնականում դարձել են ԵՄ եւ ՆԱՏՕ-ի անդամ պետություններ, սակայն այդ տարածաշրջանի նկատմամբ կրկին հավակնություններ է ցուցաբերում Թուրքիան։ Օգտվելով այն հանգամանքից, որ ՆԱՏՕ-ի անդամ պետություն է, Թուրքիան փորձում է իր ազդեցությունը տարածել դաշինքի անդամ նոր պետությունների վրա։

Արեւելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, թուրքերը Բալկանները դիտարկում են որպես Օսմանյան կայսրության մեջ մտնող մի տարածաշրջան, որը պետք է ժամանակակից Թուրքիայի ազդեցության ոլորտը դարձնել։ Այդ նպատակին, այսինքն՝ Բալկանյան թերակղզում գերակայության հասնելու համար Թուրքիան օգտագործում է այդ տարածքներում ապրող մահմեդական բնակչությանը։ Դա վերաբերում է ինչպես բոշնյակներին, այնպես էլ՝ պոմակներին՝ Բուլղարիայի մահմեդականներին եւ այլն։ «Թուրքիան օգտագործում է մահմեդական ազգաբնակչությանը Բալկանյան թերակղզում իր ծավալապաշտական ագրեսիվ քաղաքականությունն ավելի հիմնավոր դարձնելու համար»,- հավելեց նա»:

                             Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]