1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սերբիայում ձերբակալել են ՀՀ-ի կողմից հետախուզվող ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալին

Սերբիայում ձերբակալել են ՀՀ-ի կողմից հետախուզվող ԵԱՀԿ-ում Հյուսիսային 
Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալին

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունների կողմից միջազգային հետախուզում հայտարարելու հիման վրա Սերբիայի իրավապահ մարմինները ձերբակալել են ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկուն. Հայաստանի իրավապահ մարմինների տեղեկություններով 2018 թվականին Հյուսիսային Մակեդոնիայի երեք դիվանագետներ Միլենկովսկու գլխավորությամբ Հայաստանից դուրս են բերել նախկին իշխանության մի ներկայացուցչի, որը մեղադրվում է խոշոր գումար հափշտակելու մեջ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է «Alsat-M» հեռուստաալիքը:

Միլենկովսկուն ձերբակալել են  դեռևս օգոստոսի 27-ին՝ Հյուսիսային Մակեդոնիայի տարածք մուտք գործելու համար «Պրեսևո» սահմանակետը հատելիս: Դա նաև հաստատել է Սերբիայի արտաքին գործերի նախարարությունը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]