1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վարդան Ավետիսյանին, Արթուր Ալեքսանյանին և Սամվել Գևորգյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչում

Վարդան Ավետիսյանին, Արթուր Ալեքսանյանին և  Սամվել Գևորգյանին շնորհվել է 
«Արցախի հերոս» կոչում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը «Արցախի հերոս» կոչում է շնորհել մի խումբ գործիչների:

«Արմենպրես»-ի փոխանմամբ, ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից,  Արայիկ Հարությունյանը Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած անձնական արիության համար սեպտեմբերի 4-ին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում է շնորհել Հայաստանի  Հանրապետության պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Մարտունի Ավետիսյանին, ռազմական գործիչ Արթուր Արտյուշայի Ալեքսանյանին և ցուցաբերած մասնագիտական սխրանքի համար՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի ռազմաբժշկական բաժնի գլխավոր վիրաբույժ, բժշկական ծառայության գնդապետ Սամվել Սոկրատի Գևորգյանին՝ հանձնելով նրանց «Ոսկե արծիվ» շքանշան:

Երկրի ղեկավարն իր խոսքում նշել է, որ ծանր փորձությունից հետո Արցախը գտնվում է ակտիվ վերականգնման շրջանում, և հայրենիքին մատուցած ծառայությունները գնահատելը առաջին հերթին մեր կենսագործունեության շարունակման վառ վկայությունն է: «Մեր օրակարգը չի փոխվել, և այսօր` առավել, քան երբևէ, պետք է համախմբենք մեր բոլոր ուժերը և ջանք ու եռանդ չխնայենք մեր արժանապատիվ ապագայի կերտման համար»,- ասել է նախագահ Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում Հայրենիքի պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի և մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար շքանշաններով և մեդալներով  պարգևատրվել են նաև մի խումբ երախտավորներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]