Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իր մանկահասակ երեխայի սպանության մեղադրանքով մայրը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման

Իր մանկահասակ երեխայի սպանության մեղադրանքով մայրը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման

ԳՅՈՒՄՐԻ, 6  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍՍեպտեմբերի 6-ին  Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում ավարտվեց  Գյումրիում 22-ամյա  մոր կողմից մանկահասակ երեխայի՝ Գայանե Ալեքսանյանի  սպանության գործով դատական նիստը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը  դատարանը, նիստը նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանի  նախագահությամբ վճռեց մանկահասակ երեխայի  մորը՝ Անի Աշոտի Ավետիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 104 հոդվածի առաջին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել 10 տարի ժամանակով, որը նա պետք է կրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում և պատժի սկիզբը հաշվել 2019 թվականի օգոստոսի 31-ը:

«Անի Մինասյանի նկատմամբ ընդունված խափանման միջոցը՝  կալանավորումը թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը»,- նշեց դատավոր Ջոն Հայրապետյանը՝ հավելելով, որ դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ Վերաքննիչ դատարանում 1 ամսյա ժամկետում:  Դատարանի դահլիճում մայրը հրաժարվեց իրեն հատկացված վերջին խոսքի իրավունքից:

2019–ի օգոստոսի 31–ին Գյումրու Բուլվարային թաղամասի աղբանոցում մոտ 1 տարեկան երեխայի դի էր հայտնաբերվել։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Գյումրիում բնակվող մի կին կպչուն ժապավենով կապել է իր՝ 2018-ի սեպտեմբերին ծնված դստեր ձեռքերն ու ոտքերը, բերանին փաթաթել կիսաշրջազգեստ։ Հետո երեխային տեղափոխել և դրել է փողոցում տեղակայված աղբարկղերից մեկի մեջ։

Նախաքննության ընթացքում նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ մանկահասակ երեխան մահացել է մեխանիկական շնչահեղձությունից՝ սննդային զանգվածով շնչառական ուղիների փակման հետևանքով:

Արմենուհի Մխոյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]