Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գագարինում բացվել եւ օծվել է Սուրբ Խաչ մատուռը

Գագարինում բացվել եւ օծվել է Սուրբ Խաչ մատուռը

ԳԱՎԱՌ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Գագարին գյուղում տեղի է ունեցել Սուրբ Խաչ նորակառույց մատուռի բացման եւ օծման հանդիսավոր արարողությունը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, Օծման արարողակարգը կատարել է  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը` աղոթակցությամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանի եւ հոգևոր դասի:
Օծման արարողակարգին մասնակցել են, Գեղարքունիքի մարզպետի պարտականությունները կատարող Նարեկ Մանուկյանը, Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, Սեւանի համայնքապետարանի աշխատակիցները, համայնքի ավագանու անդամներ, տարածաշրջանի համայնքների ղեկավարները, հրավիրյալներ, Գագարինի բնակիչները

Մատուռը կառուցվել է Սանկտ-Պետերբուրգում բնակվող գագարինցի Դավիթ Գալստյանի հովանավորությամբ։ «Գագարինում եկեղեցի կամ մատուռ ունենալու ցանկություն-նպատակը տարիների պատմություն ունի: Գագարինցի, Սեւանի համայնքապետարանի նախկին աշխատակից, երջանկահիշատակ Սայաթ-Նովա Բադալյանն անընդհատ պրպտումների մեջ էր, իսկ 2015թվականին, երբ Գագարինում Սանկտ-Պետերբուրգում բնակվող, Սայաթ-Նովայի լավագույն ընկեր, գագարինցի բարերար Դավիթ Գալստյանի շնորհիվ կառուցված զբոսայգու բացման արարողությունն էր տեղի ունենում, առավել քան ամրապնդվեց այդ միտքը, որն օրըստօրե ստանում էր ձեւ եւ բովանդակություն:Ցավոք, հիվանդությունը զորեղ գտնվեց, եւ 4 տարի առաջ մեզանից հեռացավ լավագույն գործընկերն ու անձնավորությունը:Գագարինից ու Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող Դավիթ Գալստյանը չէր կարող ընկերոջ մեծագույն ցանկությունը կյանքի չկոչել ու անցավ գործի... Դավիթ Գալստյանի հովանավորությամբ, նրա ջանքերով ու համախոհների աջակցությամբ 2018թվականից մեկնարկեցին մատուռի կառուցման աշխատանքները: 2021թվականի սեպտեմբերի 5-ին, Սայաթ-Նովա Բադալյանի ծննդյան 55-ամյակի օրը, տեղի ունեցավ Սուրբ Խաչ մատուռի օծման արարողակարգը:

Օծման արարողակարգին հաջորդեցին ելույթները։ Սեւանի պատվավոր քաղաքացի, բարերար Դավիթ Գալստյանին փոխանցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գրավոր խոսքը, որին հաջորդեց հուշանվերի հանձնումը: Ինչպես իր խոսքում նշեց Դավիթ Գալստյանը, տասնամյակների ընթացքում կուտակած սերն ինքն այժմ փոխանցում է մյուսներին, եւ իր կողմից կառուցված մատուռը իր մեջ կուտակված սիրո դրսեւորումն է, որը կառուցվել է ի հիշատակ իր լուսահոգի ընկերոջ:

Ելույթ ունեցողները շնորհավորանքի ու շնորհակալության խոսքերին զուգահեռ եւս մեկ անգամ կարեւորեցին Սուրբ Խաչ մատուռի համախմբող դերը եւ այն հանգամանքը, որ վերջապես Գագարինն ունեցավ իր հավատի տունը»,-ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից ։  

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]