Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Լրացուցիչ 50 տոննա սիգի որս է թույլատրվել  

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Լրացուցիչ 50 տոննա սիգի որս է 
թույլատրվել

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մինչեւ հոկտեմբերի 15-ը Սեւանից լրացուցիչ 50 տոննա սիգ կորսվի։ Այս տարվա սեպտեմբերի 2-ի կառավարության նիստում փոփոխություն արվեց 2019 թ. նոյեմբերի 21-ի եւ 2020 թ. սեպտեմբերի 29-ի որոշումներում, եւ ըստ շրջակա միջավայրի նախարարության հիմնավորման, այդ փոփոխությունները պայմանավորված են 2021 թ. մարտի 25-ից մեկնարկած՝ Սեւանա լճում սիգի արդյունագործական որսի գործընթացի իրականացման կարգավորման անհրաժեշտությամբ։

Բանն այն է, որ 2021 թ. Սեւանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 250 տոննա չափաքանակ։ Որսի իրականացման վերջնաժամկետ էր սահմանվել 2021 թ. սեպտեմբերի 1-ը: Սահմանված չափաքանակից շուրջ 29 տոննա սիգի համար հայտ չի ներկայացվել: Ներկայացված հայտերի շրջանակներում 2021 թ. օգոստոսի 31-ի դրությամբ առկա է որոշ չափաքանակ (շուրջ 20 տոննա), ինչը պայմանագիր կնքած ձկնորսները չեն հասցրել որսալ մինչեւ սեպտեմբերի 1-ը: Ձեռք է բերվել համաձայնություն 2021 թ. համար սիգի արդյունագործական նպատակներով չափաքանակը ավելացնել եւս 50 տոննայով ու որսի իրականացման ժամկետը երկարաձգել մինչեւ հոկտեմբերի 15-ը։

Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը համաձա՞յն է այս որոշմանը եւ արդյո՞ք լրացուցիչ որսը չի վտանգի ռազմավարական առումով առանց այդ էլ ոչ լավ վիճակում գտնվող մեր սիգի գոյապաշարը։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար «ՀՀ»-ն դիմեց կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանին»։

                             Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]