Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Բեյոնսեն գրել է սինգլ, որը կարող է «Օսկար»-ի հավակնել

Բեյոնսեն գրել է սինգլ, որը կարող է «Օսկար»-ի հավակնել

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Բեյոնսեն գրել եւ ձայնագրել Է "Be Alive" երգը՝ Ուիլ Սմիթի «Ռիչարդ արքան» մոտալուտ դրամայի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Los Angeles Times-ը:

Հրատարակության տեղեկատվության համաձայն, ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի Է ունեցել այս տարվա սկզբին «Թելլուրայդ» կինոփառատոնում (ԱՄՆ): Բեյոնսեի նոր կոմպոզիցիան, որը դեռ չի հրապարակվել, հնչել Է ֆինալային մակագրերի ժամանակ, ինչը բոլորի համար դարձել Է հաճելի անակնկալ:

Նրա հետ միասին թրեքի վրա աշխատել Է երաժիշտ Դրյուս Սքոթը, որն ավելի հայտնի Է DIXSON կեղծանվամբ:

Los Angeles Times-ը նշում Է, որ Բեյոնսեն մեծ հավանականությամբ կարող Է «Օսկար» մրցանակի հավակնել այդ թերքի համար (աստղի համար պարգեւը կդառնա առաջինը) եւ նույնիսկ այն կկատարի 2022 թվականի մրցանակաբաշխության ժամանակ: «Կինոակադեմիայի անդամները ոչ մի դեպքում չեն հրաժարվի Բեյոնսեից "Spirit" երգի («Առյուծ արքա» ֆիլմից) հետ կապված ֆիասկոյից հետո, որն անհայտ պատճառներով «Օսկար» մրցանակի 92-րդ մրցանակաբաշխությանը նույնիսկ անվանակարգ չի ստացել»,-հիշեցրել են հրատարակությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]