Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը խոսել է Քաբուլի օդանավակայանի վերաբացման խոչընդոտների մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը խոսել է Քաբուլի օդանավակայանի վերաբացման խոչընդոտների մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ Քաբուլի օդանավակայանի վերաբացման հետաձգման պատճառը Աֆղանստանում կառավարության ձևավորման հետաձգումն է ՝ կապված «Թալիբան» շարժման ներսում առկա տարաձայնությունների հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Չավուշօղլուն նշել է թուրքական «Անադոլուին» տված հարցազրույցում։

Չավուշօղլուն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ոչ մի ավիաընկերություն չի թռչի Աֆղանստան, քանի դեռ օդանավակայանում լիարժեք անվտանգության վստահություն չկա:

«Ներկայումս այս ուղղությամբ տեխնիկական աշխատանքներ են տարվում Աֆղանստանում: Մեկ խումբ ուղարկվել է Քաթարի կողմից: Մենք էլ մեր հերթին ենք քաղաքացիական ավիացիայի վարչության խումբ ուղարկել», -ասել է թուրք նախարարը:

Օդանավակայանի անվտանգությունը, ըստ Չավուշօղլուի, պետք է ապահովի մի ընկերություն, որը վայելում է միջազգային հանրության կամ մի շարք երկրների վստահությունը, հակառակ դեպքում ոչ մի ապահովագրական ընկերություն թույլ չի տա թռիչքներ իրականացնել դեպի այս օդանավակայան:

«Աֆղանստանի նման երկրից Թուրքիայի ամբողջական հեռացումը սխալ որոշում կլինի: Մենք չենք ասում, որ ցանկանում ենք կառավարել այս երկրի բոլոր կառույցները, բայց ճիշտ չենք համարում կապերն ամբողջությամբ խզելը», - ասել է նա:

«Տնտեսական, քաղաքական կամ անվտանգության առումով Աֆղանստանի փլուզումը կազդի բոլոր երկրների վրա: Մենք արդեն զգում ենք այս ազդեցությունը »,- եզրափակել է նախարարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]