1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՔՊ-ն որոշել է Սյունիքում, Գյումրիում և Դիլիջանում ՏԻՄ ընտրություններում իր առաջադրելիք թեկնածուներին

ՔՊ-ն որոշել է Սյունիքում, Գյումրիում և Դիլիջանում ՏԻՄ ընտրություններում իր 
առաջադրելիք թեկնածուներին

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության սեպտեմբերի 7-ին կայացած նիստում քննարկվել է առաջիկա Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցության մասնակցությունը, համամասնական ցուցակների կազմը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, ՔՊ անդամ Գնել Սանոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, թե որոշման համաձայն ում թեկնածությունները կառաջադրվեն Սյունիքի համայնքներում, Գյումրիում և Դիլիջանում։

«Վարչության որոշման համաձայն՝ Գյումրիում կայանալիք ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Շիրակի մարզպետ, ՔՊ կուսակցության անդամ Հովհաննես Հարությունյանը, Դիլիջանում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊ անդամ Դավիթ Սարգսյանը, Տեղ համայնքում՝ ՔՊ անդամ Դավիթ Ղուլունցը, Տաթև համայնքում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊ անդամ Արթուր Մաթևոսյանը, Մեղրիում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊ անդամ Արարատ Թումանյանը, Գորիսում՝ ՔՊ անդամ Վլադիմիր Աբունցը»,- հայտնել է Սանոսյանը։

2021 թվականի հոկտեմբերի 17-ին տեղի կունենան Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզերի համայնքների համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների հերթական ընտրություններ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]