Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վրաստանի վարչապետը վստահ է՝ Արցախյան պատերազմի մարտահրավերը կարող է նոր հնարավորության վերածվել ՀՀ-ի համար

Վրաստանի վարչապետը վստահ է՝ Արցախյան պատերազմի մարտահրավերը կարող է նոր հնարավորության վերածվել ՀՀ-ի համար

ԹԲԻԼԻՍԻ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը Հայաստանի և հայ ժողովրդի համար նոր դարաշրջանի սկիզբ է համարում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Ղարիբաշվիլին կրկին շնորհավորեց հայ գործընկերոջն ընտրություններում հաղթելու կապակցությամբ և հայտնեց, որ արդեն ծանոթացել է Փաշինյանի տեսլականին։

«Ես ծանոթացա պարոն վարչապետի նոր տեսլականին, որը միայն զարգացման, իր երկրի և հայ ժողովրդի բարեկեցության հետ է կապված։ Իհարկե, Արցախյան պատերազմը մեր տարածաշրջանի համար բարդ մարտահրավեր էր, բայց այժմ հավատում եմ, որ այդ մարտահրավերը կվերածվի նոր հնարավորության, որը բարեկեցություն կբերի Հայաստանին և հայ ժողովրդին»,- նշեց Ղարիբաշվիլին։

Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]