Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հունիս 2022

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 587 դեպք, մահացել է 14 մարդ

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 587 դեպք, մահացել է 14 մարդ

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մեկ օրում կատարվել է 6 659 թեստավորում: Սեպտեմբերի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 587 նոր դեպք, առողջացել է 529 քաղաքացի, մահացել՝ 14:

Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, հասել է 1 594 150-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 246 997 դեպք, որոնցից 230 820-ը՝ առողջացման, 4 968-ը՝ մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 10 040 բուժառու:

Նախորդ պրն արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 169 է։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]