1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Գյումրին կռնա» դաշինքն ԸԸՀ ներկայացրեց ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը

«Գյումրին կռնա» դաշինքն ԸԸՀ ներկայացրեց ընտրություններին մասնակցելու համար 
անհրաժեշտ փաստաթղթերը

ԳՅՈՒՄՐԻ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գյումրին կռնա» դաշինքը սեպտեմբերի 9-ին պաշտոնապես հանձնեց Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Դաշինքի համամասնական ցուցակի առաջին համարը կրող Վարդան Սրտաշյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ ներկայացրել են 20 հոգանոց ցուցակ։ Գյումրու Ազգային արժեք ակումբի եւ Երեւանի գործընկերի՝ «Հայք», «Նժդեհյան ցեղակրոն», «Քրիսոտնեաժողովրդական վերածնունդ» կուսակցությունների միջեւ կնքվեց համագործակցության հուշագիր։ Գյումրիում առաջադրումների գործընթացը մեկնարկել է սեպտեմբերի 2-ին, սակայն մինչ այս ԸԸՀ առաջադրման հայտ ներկայացրել էր «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, որի ընտական ցուցակը գլխավորում է «Գյումրու կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Վարդգես Սամսոնյանը։

Ցուցակում ընդհանուր ընդգրկված է 42 մասնակից։

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]