1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իսրայելը ՌԴ-ի հետ աշխատում է, որպեսզի Սիրիայում իրադրությունը չվերաճի տարածաշրջային Էսկալացիայի. Իսրայելի ԱԳ նախարար Լապիդ

Իսրայելը ՌԴ-ի հետ աշխատում է, որպեսզի Սիրիայում իրադրությունը չվերաճի տարածաշրջային Էսկալացիայի. Իսրայելի ԱԳ նախարար Լապիդ

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը Ռուսաստանի հետ աշխատում Է, որպեսզի Սիրիայում իրադրությունը չվերաճի տարածաշրջային լուրջ Էսկալացիայի: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Իսրայելի ԱԳ նախարարության ղեկավար Յաիր Լապիդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա նշել Է, որ Իսրայելը չի կարող հաշտվել Սիրիայում իրանական ներկայության հետ, «ուստի տարածաշրջանում եւ աշխարհում պետք Է հասկանան, որ մենք դրա հետ կապված ինչ-որ բան անելու եք, այլ ոչ թե ձեռքներս ծալած նստելու եւ սպասելու ենք Իրանի կողմից մեր քաղաքացիների դեմ ուղղված ահաբեկչության»:

«Բայց, բացի այդ, մենք շատ սերտորեն աշխատում ենք ռուսաստանցի մեր գործընկերների հետ, որպեսզի դա չվերաճի լուրջ Էսկալացիայի»,-հավելել Է նախարարը՝ պատասխանելով հարցին, որը վերաբերում Է Սիրիայի տարածքի ուղղությամբ Իսրայելի վերջին հարվածներին: Սեպտեմբերի սկզբին Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Սիրիայի թիրախներին, սիրիական հակաօդային ուժերը ռուսական արտադրության «Բուկ» եւ «Պանցիր» համալիրներով ոչնչացրել են 24 հրթիռներից 21-ը, հայտնել Է Սիրիայում Հակամարտող կողմերի հաշտեցման եւ փախստականների տեղաշարժի նկատմամբ հսկողության ռուսական կենտրոնի փոխղեկավար դերծովակալ Վադիմ Կուլիտը:

Սիրիական հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի կողմից Սիրիայի զինված ուժերի սպառազինությունում գտնվող ռուսական արտադրության «Բուկ» եւ «Պանցիր» համալիրներով ոչնչացվել Է 21 հրթիռ: Բացի այդ, օգոստոսի վերջին սիրիական հակաօդային պաշտպանության ուժերը ռուսական արտադրության «Բուկ-Մ2Է» եւ «Պանցիր-Ս» համալիրներով ոչնչացրել են 22 հրթիռ, որոնք Իսրայելի կողմից արձակվել են Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքի ուղղությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]