Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Միրզոյանը Ղազախստանի դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը

Միրզոյանը Ղազախստանի դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ տարածք 
ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը

ԵՉԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին։

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի առնչությամբ։ Նրանք նաև կարևորել են մի շարք ոլորտներում հայ-ղազախական հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործմանն ուղղված քայլերը, այդ թվում` առևտրատնտեսական, գիտամշակութային, բարձր տեխնոլոգիաների և այլ բնագավառներում։ Այս առումով ընդգծվել է Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի դերը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարությունից:

Նախարար Միրզոյանը և Ղազախստանի դեսպանն անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում, մասնավորապես` ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ, ՄԱԿ շրջանակներում երկու երկրների փոխշահավետ համագործակցության հեռանկարներին։

Արարատ Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցման արդյունքում ստեղծված իրավիճակին՝ շեշտելով նման գործելակերպի անթույլատրելիությունը և տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության հաստատման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]