Արցախում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 1 մարդ
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում սեպտեմբերի 11-ին կատարվել է 49 թեստավորում, ինչի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք է գրանցվել։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի առողջապահության նախարարությունից։
«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում»,- հայտնում է աղբյուրը, որի համաձայն, Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12249 քաղաքացու հետազոտություն, որից 1089-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին և պատվաստվել։ Արցախում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում։