Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

2021-ի ընտրությունները եղել են մինչև այժմ ՀՀ-ում անցկացված ամենալեգիտիմ ընտրությունները. Հովակիմյան

2021-ի ընտրությունները եղել են մինչև այժմ ՀՀ-ում անցկացված ամենալեգիտիմ 
ընտրությունները. Հովակիմյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը համոզված է, որ 2021-ի հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունները եղել են մինչև այժմ անցկացված ամենալեգիտիմ ընտրությունները Հայաստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովակիմյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ նիստում ԿԸՀ-ի տարեկան հաղորդման քննարկմանը:

«Ես, 1998 թվականի նախագահական ընտրություններից սկսած, տարբեր կարգավիճակներով ներգրավված եմ եղել ընտրություններում: Կարող եմ ժամերով պատմել այն, ինչ տեսել եմ մինչև 2018-ի ընտրություններ: Այս ամենը հաշվի առնելով՝ ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ 2021 թվականի ԱԺ ընտրությունները եղել են մինչև այդ ՀՀ-ում տեղի ունեցած ամենալեգիտիմ ընտրությունները: Սա ասում եմ՝ նույնիսկ վեր դասելով 2018-ի խորհրդարանական ընտրություններից, որովհետև 2018-ի ընտրություններն անցկացվում էին առանց մրցակցության պայմաններում, երբ «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը որևէ մեկը կասկածի տակ չէր դնում»,-ասաց Հովակիմյանը:

Ըստ նրա՝ 2021-ի ընտրությունները ոչ միային մրցակցային էին, այլ նաև անցկացվում էին գերլարված վիճակում: Հովակիմյանի համոզմամբ՝ իշխանությունը կարողացել է այդ պայմաններում ապահովել ընտրությունների ազատությունը, արդարությունն ու թափանցիկությունը:  Ըստ պատգամավորի՝ կարելի է արձանագրել, որ հունիսի 20-ի ընտրություններում գործադիր մարմնի որևէ պաշտոնյայի կողմից իր ենթականերին ուղղորդելու, որևէ կերպ քվեարկությունը կանխորոշելու դեպք չի եղել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]