Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հուլիս 2022

Չեմպիոնների լիգայի խմբային փուլը մեկնարկում է    

Չեմպիոնների լիգայի խմբային փուլը մեկնարկում է

 

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկում են ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խմբային փուլի առաջին մրցումային օրը պայքարի մեջ կմտնեն E, F, G, H խմբերի ակումբները:

E խմբում միմյանց դեմ կմրցեն Կիևի «Դինամո»-«Բենֆիկա», «Բարսելոնա»-«Բավարիա» զույգերը:

F խմբում կխաղան «Յանգ Բոյս»-ը և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, ինչպես նաև «Վիլիառեալ»-ը և «Ատալանտա»-ն:

G խմբի մեկնարկային տուրում միմյանց հետ ուժերը կչափեն «Սևիլիա»-ն և «Զալցբուրգ»-ը, «Լիլ»-ը և «Վոլֆսբուրգ»-ը:

Եվ H խմբում կխաղան «Մալմյո»-«Յուվենտուս», «Չելսի»-«Զենիթ» զույգերը:

Հանդիպումների հիմնական մասը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:  








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]