Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Երևանի ավագանին որոշում ընդունեց մայրաքաղաքի 2021 թվականի բյուջեում ավելացնել սուբվենցիաները

Երևանի ավագանին որոշում ընդունեց մայրաքաղաքի 2021 թվականի բյուջեում 
ավելացնել սուբվենցիաները

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ավագանին 7-րդ նստաշրջանի 1-ին նիստի ժամանակ որոշում ընդունեց Երևան համայնքի 2021 թվականի բյուջեի եկամտային մասում ընթացիկ և կապիտալ նպատակային հատկացումները (սուբվենցիաները) ավելացնել՝ համապատասխանաբար 38 մլն 333 հազար և 31 մլն 636 հազար դրամով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ներկայացրեց Երևանի փոխքաղաքապետ  Սերգեյ Ներսիսյանը։

«Պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն նախատեսվում է նվազեցնել՝ 110 մլն 727 հազար դրամով, որն արդեն ըստ պետական հատվածի ավելացման կամ կրճատման նպատակայնության կարտացոլվի Երևան քաղաքի բյուջեի ծախսային մասում»,- նշեց Ներսիսյանը:

Որոշումն ընդունվեց միաձայն՝ 34 «կողմ» ձայներով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]