Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ընթացիկ տարվա օգոստոսին արձանագրվել է 0,4 տոկոս գնաճ․ ԿԲ նախագահ

Ընթացիկ տարվա օգոստոսին արձանագրվել է 0,4 տոկոս գնաճ․ ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում 2021 թվականի օգոստոս ամսին արձանագրվել է 0,4 տոկոս գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0,1 տոկոս գնանկման դիմաց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Այդ պարագայում, 12-ամսյա գնաճը շարունակել է ավելանալ և ամսվա վերջին կազմել է 8,8 տոկոս, իսկ բնականոն գնաճը օգոստոսին ևս պահպանվել է 8 տոկոսի շրջակայքում»,- նշեց Գալստյանը։

Նա ասաց նաև, որ 2021 թվականի երրորդ եռամսյակում, չնայած աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի կիրառման գործընթացի որոշակի դանդաղեցմանը և բազմաթիվ երկրներում համավարակի նոր բռնկումներին, ՀՀ հիմնական գործընկեր երկրներում շարունակվում է տնտեսական ակտիվության և համախառն պահանջարկի՝ սպասվածից արագ տեմպերով աճ։

«Ստեղծված իրավիճակում, առաջարկի և պահանջարկի մի շարք գործոնների ազդեցությամբ գնաճը պահպանվում է, ինչպես նաև գործընկերների երկրներում ընթանում է նախկին կանխատեսումների համեմատ ավելի բարձր տեմպերով։ Այս պարագայում արտաքին հատվածից ՀՀ արտաքին տնտեսության վրա ակնկալվում է հիմնականում գնաճային ազդեցություն»,- նշեց ԿԲ նախագահը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]