1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քննչական կոմիտեն բացահայտվել է 19-ամյա երիտասարդի կողմից կատարված մի շարք գողության դեպքեր  

Քննչական կոմիտեն բացահայտվել է 19-ամյա երիտասարդի կողմից կատարված մի 
շարք գողության դեպքեր

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են երիտասարդի կողմից կատարված խարդախության և գողության մի շարք դեպքեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝  19-ամյա երիտասարդը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2020թ. հունվար-փետրվար, 2021թ. հունվար-մարտ ամիսներին, իր կողմից շահագործվող տարբեր ավտոմեքենաներով, մեկնել է Արմավիրի մարզի գյուղեր, որտեղ ապօրինի մուտք գործելով անասնագոմ՝ հափշտակել է ոչխարներ և գառներ՝ քաղաքացիներին պատճառելով զգալի և խոշոր չափերի գույքային վնաս: 

«Բացի այդ, 2020 թվականի  ապրիլի 7-ին՝ «Լիստ Էյ Էմ» սոցիալական կայքում տեսնելով ավտոմեքենայի վաճառքի վերաբերյալ հայտարարություն՝ երիտասարդը հանդիպել է ավտոմեքենայի տիրոջը և վերջինիս վստահությունը չարաշահելու եղանակով նշված ավտոմեքենան մաս-մաս վճարելու տարբերակով գնելու առաջարկ արել նրան, որից հետո չվճարելով գումարը՝ շահագործել ու տնօրինել է ավտոմեքենան՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:       

Քննությամբ պարզվել է նաև, որ 2020թ. հունիսի 21-ի, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Երևան-Էջմիածին մայրուղում գտնվող հյուրանոցային համալիրի տարածքի քոթեջներից մեկի պատշգամբի դուռը, ապօրինի մուտք  գործել ներս և հափշտակել հեռուստացույց՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝  19-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]