Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՌԴ Պետդումայի ընտրություններում շուրջ 250 միջազգային դիտորդ կաշխատի

ՌԴ Պետդումայի ընտրություններում շուրջ 250 միջազգային դիտորդ կաշխատի
ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններում կաշխատի 55 պետությունից ժամանած գրեթե 250 միջազգային դիտորդ: Այդ մասին հաղորդել Է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այս պահին, ըստ նախնական տվյալների (սրանք դեռ գրանցման վերջնական արդյունքները չեն), իրենց մասնակցությունն Է հաստատել 55 երկրի 249 միջազգային դիտորդ: Ընդգծում եմ՝ նրանք միջազգային դիտորդի կարգավիճակ ունեցողներն են, այլ ոչ թե փորձագետի»,-ԿԸՀ-ի ղեկավարն ասել Է հարցազրույցում, որը սեպտեմբերի 15-ին հրապարակվել Է «Ռոսիյսկայա գազետա» թերթում:

ՌԴ Պետդումայի ընտրություններում եւ տարածաշրջանային ընտրություններում քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 17-ից մինչեւ 19-ը: Ընտրելու են ութերորդ գումարման Պետդումա, ինը տարածաշրջանների ղեկավարներ (եւս երեքին կընտրեն տարածաշրջանային խորհրդարանները), ինչպես նաեւ 39 տարածաշրջանների պետական իշխանության օրենսդիր մարմինների պատգամավորներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]