Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԿԺԴՀ-ն երկու բալիստիկ հրթիռ Է արձակել Ճապոնական ծովի կողմը

ԿԺԴՀ-ն երկու բալիստիկ հրթիռ Է արձակել Ճապոնական ծովի կողմը

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ն չճանաչված արկ Է արձակել Ճապոնական ծովի կողմը: Այդ մասին հաղորդել Է «Ռյոնհապ» գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հարավային Կորեայի շտաբների պետերի միավորված կոմիտեի (JCS) տվյալներով՝ Հյուսիսային Կորեան սեպտեմբերի 15-ին երկու բալիստիկ հրթիռի արձակում Է իրականացրել Ճապոնական ծովում:

Նրանք նշել են, որ չճանաչված տեսակի հրթիռներն արձակվել են սեպտեմբերի 15-ի ցերեկը, Հյուսիսի կենտրոնական ներքին շրջաններից: Հարավային Կորեան ԱՄՆ-ի զինվորականների հետ համատեղ վերլուծում Է արձակման մանրամասները: Ճապոնիայի կառավարությունն ավելի վաղ հայտարարել Էր, որ, հնարավոր Է, ԿԺԴՀ-ից բալիստիկ հրթիռ Է արձակվել: Կառավարությունը նշել Է, որ տեղեկություն Է հավաքում արձակման վերաբերյալ:

Երկրի պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ հրթիռներն ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից այն կողմ: Ավելի վաղ Հյուսիսային Կորեան հայտարարել Էր մեծ հեռահարության նոր տեսակի թեւավոր հրթիռների հաջող փորձարկումների մասին:

Փհենյանի պնդմամբ, փորձարկումները տեղի են ունեցել հանգստյան օրերին: Նոր տեսակի հրթիռների վրա աշխատանքը տեւել Է երկու տարի: ԿԿՀԳ (Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալություն) հյուսիսկորեական գործակալությունը մեծ հեռահարության թեւավոր հրթիռները համարել Է «ռազմավարական զենք, որը չափազանց կարեւոր նշանակություն ունի», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am