Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդատվական և գործադիր մարմինների հերթական նիստերը կկայանան 2022-ին՝ Հայաստանում  

ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդատվական և գործադիր մարմինների հերթական 
նիստերը կկայանան 2022-ին՝ Հայաստանում

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ և Պաշտպանության նախարարների խորհուրդների և ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հաջորդ նիստերը նախատեսվում է անցկացնել Հայաստանում՝ 2022 թվականի առաջին կեսին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ մամուլի ծառայությունը:

«2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետությունում տեղի կունենան արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստերը: Այս առիթով առանձին արարողակարգային որոշում է կայացվել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 15-ին Դուշանբեում Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի նախագահությամբ տեղի ունեցավ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը:

Նիստին մասնակցում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]