1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սահմանազատման, սահմանագծման ժամանակ խնդիրներ են լինելու. Օհանյանը՝ Սյունիքում Ադրբեջանի ապօրինության մասին

Սահմանազատման, սահմանագծման ժամանակ խնդիրներ են լինելու. Օհանյանը՝ 
Սյունիքում Ադրբեջանի ապօրինության մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը պնդում է, որ ներկայում Սյունիքի Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածում ադրբեջանցիների ապօրինի գտնվելու պայմաններում հետագայում սահմանազատման, սահմանագծման աշխատանքների ժամանակ խնդիրներ են առաջանալու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Օհանյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Նա այն տարածքները, որոնք ռազմավարական նշանակություն կունենան հետագա խաղաղության պայմանագրի կնքումից հետո, առանց որևիցե մի կրակոցի ադրբեջանցիներին հանձնելն անհասկանալի է համարում:  

«Իրական սահմանազատման և սահմանագծման անցնելու ժամանակ խնդիրներ են առաջանալու: Ի՞նչ է նշանակում Խորհրդային միության քարտեզ, ի՞նչ է նշանակում տարբեր այլ քարտեզներ, որո՞նք են դրանց իրավական հիմքերը, որտե՞ղ են այդ քարտեզները ճանաչվել: Մենք ունենք բազմաթիվ պատմաբաններ, իրավագետներ, որոնց համար իրավագրական հենքը, պատմական իրավագրությունն անչափ կարևոր է, դրանցից շատ-շատերն ապացուցում են, որ այդ տարածքները եղել են հայկական, բայց Խորհրդային միության ժամանակ  ճնշումների ընթացքում անցել են ադրբեջանցիներին»,-ասաց Օհանյանը:

Նա շեշտեց՝ պետք էր կանգնել այնտեղ, որտեղ պատերազմն ավարտվել էր:

«Այնտեղ, որտեղ առանց որևիցե հենքի, կոնկրետ իրավական փաստաթղթի՝ դիրքերն անցել են ադրբեջանցիներին, ու եթե հետագայում իրական սահմանազատման, սահմանագծման աշխատանքներից հետո հասկանանք, որ դա հայկական է՝ շատ դժվար է լինելու ադրբեջանցիներին այդ սահմաններից, այդ դիրքերից հետ շպրտել»,-ասաց Օհանյանն ու հավելեց՝ նկատի ունի և ռազմավարական բարձունքները, և Գորիս-Կապան ճանապարհի հատվածները, որտեղ ադրբեջանցիներն այսօր արդեն ոստիկանական հենակետեր են տեղադրել:

Նա հավելեց՝ բավականին լուրջ խնդիրներ են առաջացել ոչ միայն անվտանգության, այլ նաև տնտեսական առումով:

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացրել էին, որ նույն օրը Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի հսկողության տակ գտնվող բնակավայրերից մեկի մոտակայքում Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում էր իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]