Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level Up 4700 եւ Level Up 5500 բաժանորդների համար

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level Up 4700 եւ 
Level Up 5500 բաժանորդների համար

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերությունը երկարաձգել է անսահմանափակ ինտերնետից օգտվելու հնարավորության ժամկետները։ Ս․թ․ հունիսին մեկնարկած Ucom ձայնային ծառայության Level Up 4700 կանխավճարային և Level Up 5500 հետվճարային սակագնային պլանների նոր և առկա բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: 

«Level Up սակագնային պլանների շարքում մենք ի սկզբանե հնարավորություն ենք ընձեռել ոչ միայն Level Up 8500 և Level Up 8700 սակագնային պլանների բաժանորդներին օգտվելու իրական անսահմանափակ ինտերնետից, այլև հատուկ առաջարկի շրջանակում ստեղծել ենք այդ հնարավորությունը  նաև Level Up 4700 և Level Up 5500 սակագնային պլանների բաժանորդների համար։ Ուրախությամբ հայտնում եմ, որ անսահմանափակը շարունակվում է, և վերջիններս կարող են մոտակա 4 ամիսների ընթացքում չմտածել ինտերնետի ծավալի սպառման մասին, հատկապես ուսումնական տարվա սկզբին, երբ հարկ է լինում օգտվել բազմաթիվ ուսումնական նյութերից և հավելվածներից»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։  

 Նույնիսկ ամենամատչելի՝ Level Up 1700 կանխավճարային սակագնային պլանի բաժանորդները հնարավորություն ունեն անսահմանափակ օգտվելու այսօր մեծ պահանջարկ ունեցող կրթական այնպիսի հավելվածներից և հարթակներից, որոնք են Coursera-ն, Duolingo-ն, Zoom-ը, Google Classroom-ը, Microsoft Teams -ը և այլն:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]