Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան եւ Ֆինլանդիան ուժեր են ուղարկել Արկտիկայում ՌԴ վարժանքները հսկելու համար

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան եւ Ֆինլանդիան ուժեր են ուղարկել Արկտիկայում ՌԴ վարժանքները հսկելու համար

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Հյուսիսային նավատորմը հաղորդել Է Արկտիկայում ՌԴ խոշոր վարժանքների ժամանակ օտարերկրյա հետախուզությունների ակտիվության մեծացման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վարժանքների նախապատրաստման եւ անցկացման ժամանակաշրջանում նշվել Է օտարերկրյա պետությունների, Հյուսիսատլանտյան դաշինքի, ինչպես նաեւ նրա առանձին մասնակից պետությունների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, ծովային եւ օդային հետախուզության ուժերի բարձր ակտիվություն»,-հայտարարել են Հյուսիսային նավատորմի մամուլի ծառայությունում:

«ԱՄՆ-ի, Նորվեգիայի եւ Ֆինլանդիայի բազային պարեկային եւ հետախուզական ավիացիայի ինքնաթիռներով մինչեւ 17 թռիչք Է կատարվել Բարենցի ծովի եւ ՌԴ-ի հետ սահմանակից Ֆինլանդիայի շրջանների օդային տարածությունում»,-ասել են նավատորմի շտաբում:

Այնտեղ նշել են, որ Բարենցի ծովում ծովային հետախուզության ուժեղացման համար, բացի նորվեգական «Մարիատա» հետախուզական նավից, լրացուցիչ ուղարկվել են Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի «Էխո» հիդրոգրաֆիական նավը եւ «Լանքասթեր» ֆրեգատը:

Ռուսաստանի Հյուսիսային նավատորմը սեպտեմբերի 9-ին հաղորդել Էր Արկտիկայում խոշոր զորաշարժեր սկսելու մասին: Դրանցում գործի Է դրվել շուրջ 50 նավ, 120 ինքնաթիռ եւ ուղղաթիռ, ինչպես նաեւ մոտավորապես 8 հազար զինծառայող: Հյուսիսային նավատորմի ուժերի գործնական գործողություններն անցկացվում են Բարենցի, Չուկոտկայի եւ Արեւելա-Սիբիրյան ծովերի, Լապտեւների ծովի ջրատարածքում, Նովոսիբիրսկի կղզիների շրջանում, հաղորդել Է նավատորմի մամուլի ծառայությունը: Սեպտեմբերի 15-ին Ռուսաստանի Հյուսիսային նավատորմը ձեռնամուխ Է եղել արկտիկական գոտում զորաշարժերից զորքերի վերադարձին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]