Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քաղաքացիներից ու ԱԺ-ից թաքցնելու որևէ բան չունենք. Նիկոլ Փաշինյանն՝ իր չհրապարակված հարցազրույցի մասին

Քաղաքացիներից ու ԱԺ-ից թաքցնելու որևէ բան չունենք. Նիկոլ Փաշինյանն՝ իր 
չհրապարակված հարցազրույցի մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն այս ժամանակաշրջանում իր առջև ունեցած խնդիրները լուծելու համար պետք է բացառիկ սառնասրտություն և հավասարակշռություն ցուցաբերի: ՀՀ կառավարությունն առաջնորդվում է հենց այդ տրամաբանությամբ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ազգային ժողովում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով պատգամավոր Ագնեսա Խամոյանի այն հարցին, թե ինչու չի հրապարակվում 2020 թվականի սեպտեմբերի վերջին Հանրային Հեռուստաընկերությանը տրված Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը, որի անոնսը ներկայացնելիս ՀՀ վարչապետը գրել էր, թե բացահայտել է կոնֆիդենցիալ հանգամանքներ:

«Իմ հարցազրույցը եթեր չի գնացել միայն մեկ պատճառով՝ պատերազմը սկսվեց: Այդ հարցազրույցը կա և երբ քննիչ հանձնաժողով ստեղծվի,  կարծում եմ, որ ոչ մի բան չի խանգարում, որ քննիչ հանձնաժողովում այդ հարցազրույցը դիտեն: Ես բացարձակ դեմ չեմ, որ դիտեն և չմոնտաժված և եթերային տարբերակը: Հետին թվով հարցազրույցներ հրապարակելը, հարցազրույցներ անելը չեմ կարծում, թե գործին որևէ օգուտ կտա, սակայն ես ընդունում եմ, որ կարող են լինել հարցեր, որոնց պատասխանը ՀՀ քաղաքացիները, Ազգային ժողովը պետք է ստանա, հույս ունեմ, որ այդ բոլոր հարցերի պատասխանները քննիչ հանձնաժողովի շրջանակում կտրվեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ իրենք ՀՀ քաղաքացիներից ու Ազգային ժողովից թաքցնելու որևէ բան չունեն: Նա արձանագրեց, որ ՀՀ ազգային ժողովն ընդունել է կառավարության ծրագիրը որտեղ առանցքային դրույթներից մեկը ՀՀ-ի ու տարածաշրջանի համար խաղաղ դարաշրջան բացելու  պարտավորությունն է: «Մենք այս ճանապարհով հետևողականորեն գնում ենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորի այն դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը իմացել է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հարձակում է գործելու, ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ ՀՀ համապատասխան ինստիտուտները մինչև 2020 թվականի սեպտեմբերի 25-ը ներառյալ պատերազմի վերսկսումը հավանել են քիչ հավանական:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]