Վրաստանում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 60 մարդ
20:58, 15 Սեպտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում սեպտեմբերի 15-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2515 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov-ը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 587 հազար 551 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2829 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 536 հազար 321 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 60 մարդ, ընդհանուր՝ 8347:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում