Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ևս 3 դեպք․ 4 հիվանդի վիճակը գնահատվում է ծանր
10:59, 16 Սեպտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում սեպտեմբերի 16-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է գրանցվել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Մեկ օրում կատարվել է 48 թեստավորում։
2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12 501 քաղաքացու հետազոտություն, որոնցից 1 101-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև hիվանդները բուժում են ստանում տնային պայմաններում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում