Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Financial Times-ն անդրադարձել է Էրդողանի՝ աֆղան փախստականների վերաբերյալ հայտարարությանը

Financial Times-ն անդրադարձել է Էրդողանի՝ աֆղան փախստականների վերաբերյալ 
հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Financial Times թերթը, հոդվածում վերլուծելով աֆղան փախստականների խնդիրը, անդրադարձել է նաև  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ աֆղան փախստականների վերաբերյալ հայտարարություններին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Հոդվածում նշվում է, որ Թուրքիայի կողմից աֆղան փախստականներին չընդունելու հիմնական պատճառներից մեկն այն է, որ երկրի տնտեսական վիճակի վատթարացման հետևանքով փոխվել է փախստականների վերաբերյալ երկրի բնակչության վերաբերմունքը, ինչն էլ վատ է անդրադարձել Թուրքիայի իշխող ուժի և առաջնորդի հեղինակության վրա:

Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել էր աֆղան փախստականների խնդրին:

Էրդողանը նշել էր, որ Թուրքիան ի վիճակի չէ կրել այդ նոր միգրացիոն բեռը:

Նա ընդգծել էր նաև, թե ոչ ոք չի կամենում, որ Աֆղանստանի փախստականների պարագայում լինի այն, ինչ եղավ 2015թսիրիացի փախստականների ալիքի դեպքում:

Էրդողանը աֆղան փախստականներին չընդունելու վերաբերյալ արել է նաև մի քանի այլ հայտարարություններ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ևս նախորդ ամիս մի քանի անգամ հայտարարել է, թե Թուրքիան մտադիր չէ ապաստան տրամադրել աֆղան փախստականներին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]