Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վրաստանում 3,3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել

Վրաստանում 3,3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում 3,3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Նինոծմինդա քաղաքից (Թբիլիսից 150 կիլոմետր) 25 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Սամեբա գյուղի մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում: Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 14:19-ին:

Վրաստանի հարավում գտնվող Սամեբա գյուղը վերջին ժամանակներս դարձել Է ակտիվ սեյսմիկ գոտի: Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվություն ունեցող երկիր Է: Ամենահզոր երկրաշարժը, որը գրանցվել Է Վրաստանում, 7,0 մագնիտուդով տեղի Է ունեցել 1991 թվականին Ռաչա եւ Իմերեթի (Արեւմտյան Վրաստան) տարածաշրջաններում:

Էպիկենտրոնում ինտենսիվությունը եղել Է 9 բալ: Այդ երկրաշարժի հետեւանքով զոհվել Է մոտավորապես 200 մարդ, ավերվել են գրեթե 46 հազար տներ եւ հազարավոր արդյունաբերեկան օբյեկտներ, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]