Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու գործի նախաքննությունն ավարտվել է  

Համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու գործի նախաքննությունն 
ավարտվել է

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Գլաձոր համայնքի 32-ամյա բնակչի կողմից համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Գլաձոր համայնքի 32-ամյա բնակիչը, 31-ամյա համագյուղացու և վերջինիս եղբոր հետ տևական ժամանակ ունենալով տարաձայնություններ և գտնվելով անբարյացկամ փոխհարաբերությունների մեջ՝ նրանց կողմից Գլաձոր բնակավայրի կենտրոնական ճանապարհի հարակից տարածքում սեփական ավտոլվացման կետ շահագործելու կապակցությամբ, 2020թ. ապրիլի 5-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Գլաձորի համայնքամիջյան կենտրոնական ճանապարհին հարակից տարածքում անձնական հարցերի շուրջ վիճաբանել է համագյուղացու և նրա կողմնակիցների հետ: «Վիճաբանության ընթացքում 31-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ապօրինի կերպով ձեռք բերած և իր մոտ պահվող, «ПМ»(Մակարով) տեսակի ակոսափող հրազենից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, 32-ամյա տղամարդը 3 կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագարծությունն ավարտին հասցնել. 31-ամյա տղամարդը, նկատելով համագյուղացու կողմից իր վրա ուղղված հրազենը, խուսափել է արձակված գնդակներից: Դրանցից մեկը դիպել է նրա գլխի շրջանին՝ առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, որից հետո իր կողմնակիցների օգնությամբ անհապաղ տեղափոխվել է հիվանդանոց: Վերջինիս ուղղությամբ արձակված մյուս երկու գնդակներից մեկը դիպել է նրա քրոջ ամուսնուն, իսկ մյուսը՝ միջադեպին ներկա՝ 32-ամյա տղամարդու կողմնակիցներից մեկին՝ նրանց առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գլաձոր համայնքի 32-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել, ինչպես նաև հավելում, որ նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

           

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]