1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսության տարածքում  ընթանում են Դաշնային ժողովի Պետդումայի ընտրությունները

Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսության տարածքում  ընթանում են Դաշնային ժողովի Պետդումայի ընտրությունները

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսության տարածքում  գտնվող թիվ 8031 ընտրատեղամասում ընթանում են Ռուսաստանի Դաշնության  ութերորդ գումարման Դաշնային ժողովի Պետական դումայի ընտրությունները: Այս տեղամասում իրենց քաղաքացիական պարտքն  են կատարում Շիրակի ու Լոռու մարզերում ժամանակավոր գտնվող ՌԴ քաղաքացիները:

ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ  Հայաստանում գործող  6 ընտրատեղամասերից 4-ը գտնվում են Շիրակի մարզի տարածքում, որից մեկը՝ ՌԴ գլխավոր հյուպատոսարանում և երեքը՝ ռուսական 102-րդ ռազմական բազայում։

«Ամեն ինչ նորմալ  ընթանում է։ Գոհ եմ քաղաքացիների մասնակցությունից: Ուրախալի է ՌԴ քաղաքացիների նման վերաբերմունքը իրենց քաղաքացիական պարտականության հանդեպ: Վստահ եմ՝ ընտրություններին մասնակիցների  թիվը օրվա ընթացքում կավելանա»,- նշեց ՌԴ գլխավոր հյուպատոսը՝ տեղեկացնելով, որ տեղամասը բաց կլինի մինչև ժամը 20:00-ն, որից հետո հանձնաժողովը կանցնի հաշվարկին:

Պետդումայի ընտրություններում քվեարկությունն այս տարի անցկացվում է սեպտեմբերի 17-19-ը, միաժամանակ տեղի են ունենում տարածաշրջանային ու մունիցիպալ ընտրություններ:

 

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]