Վահան Բիչախչյանը դարձել է դուբլի հեղինակ
21:30, 19 Սեպտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Վահան Բիչախչյանը դարձել է դուբլի հեղինակ ակումբի կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սլովակիայի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրում «Ժիլինա»-ն արտագնա խաղում մրցեց մրցաշարային աղյուսակի առաջատարի` «Սլովան»-ի հետ: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի`2:2 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Վահան Բիչախչյանը դարձավ դուբլի հեղինակ` աչքի ընկնելով խաղի 11-րդ և 38-րդ րոպեներին:
Այս տուրից հետո «Ժիլինա»-ն մրցաշարային աղյուսակում 3-րդն է: Առաջատարը «Սլովան»-ն է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում