Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

Մահացել է դերասանուհի Ժենյա Ավետիսյանը

Մահացել է դերասանուհի Ժենյա Ավետիսյանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կյանքից հեռացել է դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանը, ով 80 տարեկան էր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից։

«Առաջիկայում կտեղեկացնենք հոգեհանգստի և հուղարկավորության մասին»,- նշում են թատրոնից։

Ժենյա Ավետիսյանը ծնվել է 1941 թվականի հուլիսի 16-ին, Երևանում։ 1957թ. ավարտել է Երևանի Տիմոշենկոյի անվան թիվ 39 միջնկարգ դպրոցը: 1957-62թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում: 1964թ-ից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է ավելի քան 100 ներկայացումում, որոնցից են` Շեքսպիրի «Օթելլո» (Բիանքա), Գ. Հաուպտմանի «Մայրամուտից առաջ» (Ինկեն Պետերս), Գ. Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» (Սալոմե), «Քանդած օջախ» (Սալոմե), «Խաթաբալա» (Նատալիա), «Պեպո» (Էփեմիա) և այլն: Նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմում` «Մարդն Օլիմպոսից» (1974թ.), «Գիքոր» (1982թ.), «Ճերմակ անուրջներ» (1985թ.) և այլն: Մի շարք դերեր է կերտել նաև հեռուստաթատրոնում:

1984 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2004 թ.` ժողովրդական արտիստի կոչումներին: 2011թ. պարգևատրվել է ՀՀ Պետական առաջին կարգի մեդալով, ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով, Գյումրիի «Վարպետաց վարպետ» ոսկե մեդալով, «Անդրանիկ Զորավար» միության և Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալներով:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]