Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 25-ին

«Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 25-ին

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ալավերդու համայնքապետարանի աջակցությամբ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի  5-ը Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում կանցկացվի «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ փառատոնի շրջանակում «Ռուսական թատրոնի օրեր» ծրագրի անցկացմանն աջակցում է  «Русский мир» հիմնադրամը:

«Թատերական Լոռի» փառատոնն այս տարի նվիրվում է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնադրման 90-ամյակին: Տասը օր Վանաձոր, Ալավերդի, Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր քաղաքներում հանդես կգան Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Սոս Սարգսյանի անվան «Համազգային», Ստանիսլավսկու անվան ռուսական, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային, «Միմոս», Ստեփանակերտի, Վանաձորի Ալավերդու և այլ թատրոններ: Փառատոնը չունի ժանրային սահմանափակումներ, կներկայացվեն դրամատիկ, կատակերգական, մանկական և տիկնիկային ներկայացումներ:

Փառատոնին կմասնակցեն նաև ՌԴ Վոլգոգրադի երիտասարդական, Չելյաբինսկի նոր գեղարվեստական թատրոնները, ինչպես նաև՝ թատրոններ Թբիլիսիից և Եգիպտոսից: Թատերատոնին մասնակցի 14 թատերախումբ, որոնք կներկայացնեն 16 պիեսների իրենց բեմադրությունները, ընդհանուր առմամբ հանդես կգան 28 ներկայացումով: Փառատոնի շրջանակում Ալավերդիում կնշվի նաև տեղի թատրոնի հիմնադրման 100-ամյակը: 

 «Թատերական Լոռի» փառատոնը հիմնադրվել է 1979 թվականին Լոռու մարզի Ակներ գյուղում: 1985 թվականից անցկացվում է Ալավերդի քաղաքում, իսկ 2014 թվականից դարձել է մարզային փառատոն և գնալով ստանում է միջազգային ընդգրկում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]