1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պարտվել ենք, բայց առաջընթաց կա. կանանց ընտրանու մարզիչ  

Պարտվել ենք, բայց առաջընթաց կա. կանանց ընտրանու մարզիչ

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանն առաջընթաց է նկատում ընտրանու խաղում:

«Հանդիպումը ծանր ստացվեց` հատկապես Նորվեգիայից կրած պարտությունից հետո (Հայաստանի ընտրանին պարտվել էր 0:10 հաշվով.-հեղ.): Պարտվել ենք, բայց առաջընթաց կա առաջին և երկրորդ խաղերի միջև»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղից հետո ասել է գլխավոր մարզիչը:

Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային ընտրանին երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց աշխարհի առաջնության ընտրական փուլում: Երևանի Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղում Հայաստանի հավաքականը հյուրընկալեց Լեհաստանի թիմին: Հյուրերը հաղթեցին նվազագույն հաշվով:

Ավելի վաղ` սեպտեմբերի 16-ին, Հայաստանի հավաքականը գերխոշոր` 0:10 հաշվով զիջել էր Նորվեգիայի ընտրանուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]