Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից ապաքինվածներն ավելի շատ են, քան ախտահարվածները. վիճակագրություն

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից ապաքինվածներն ավելի շատ են, քան ախտահարվածները. վիճակագրություն

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացի համաճարակաբանները հրապարակել են երկրում կորոնավիրուսով վարակման վիճակագրությունը. վերջին 24 ժամվա ընթացքում կատարվել Է 29 հազար 798 թեստ եւ հայտնաբերվել ախտահարման 2016 նոր դեպք:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Stopcov.ge. կառավարական կայքում:

Համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է վարակման 600 հազար 412 դեպք:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել Է 2024 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը հաղթահարել Է 567 հազար 797 հիվանդ:

Կորոնավիրուսով պայմանավորված բարդությունների պատճառով վերջին օրվա ընթացքում մահացել Է 43, իսկ համավարակի սկզբից ի վեր՝ 8664 հիվանդ:

2016 նոր դեպքերից Թբիլիսիում գրանցվել Է 708-ը, Աջարիայում՝ 130, Իմերեթում՝ 289, Քվեմո Քարթլիում՝ 145, Շիդա Քարթլիում՝ 103, Գուրիում՝ 63, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 188, Կախեթում՝ 301, Մցխեթ-Մթիանեթում՝ 37, Սամցխե-Ջավախքում՝ 29, Ռաչա-Լեչխումում եւ Քվեմո Սվանեթում՝ 23:

Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում Է 23 հազար 925-ի, նրանցից 5231-ն ստացիոնար բուժման կարիք ունի, 1199-ի վիճակը ծանր Է, նրանցից 310 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին: 993 մարդ գտնվում Է քովիդ-հյուրանոցներում, 17 հազար 749 մարդ բուժընթաց Է անցնում տանը:

Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում Է 39 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ Է 19 հազար 486-ը:

Դրականության ցուցանիշը (թեստավորում անցածների ընդհանուր թվից ախտահարվածների բաժինը), սեպտեմբերի 21-ի տվյալներով, կազմում Է 6,77 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 6,92 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 6,48 տոկոս:

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]