Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայկոյի վիճակն այս պահին կայուն է. Անահիտ Սիմոնյանը մանրամասներ է հայտնել երգչի առողջական վիճակի մասին

Հայկոյի վիճակն այս պահին կայուն է. Անահիտ Սիմոնյանը մանրամասներ է հայտնել 
երգչի առողջական վիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վաստակավոր արտիստ, երաժիշտ Հայկոյի առողջական վիճակն այս պահին կայուն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում գրառում է կատարել երգչի նախկին կինը՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանը:

Նա գրել է, որ ծանր օրեր են իրենց ընտանիքի համար, քանի որ Հայկոն առողջական խնդիր ունի` կապված քովիդի հետ, սակայն վիճակն այս պահին կայուն է:

«Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել:  Արմանը (խմբ. - որդին) տեղյակ չէ այդ մասին և բազմաթիվ նամակներ է ստանում, շատ հարցեր: Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ և երեխային չգրել նամակներ և չտալ հարցեր: Շնորհակալ կլինեմ, եթե խնդրանքս չանտեսվի:

 Կրկին հիշեցնեմ, որ երեխան տեղյակ չէ: Կարող եք աղոթել, եթե լավ բան եք ուզում անել: Շնորհակալ եմ»,-նշել է Սիմոնյանը:

 Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն էլ «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ Հայկոն համալսարանական մասնագետների հետ պայքարի է դուրս եկել դաժան քովիդի դեմ:

«Գործի են դրվել բոլոր զենքերը… Հուսանք՝ կհաղթահարեն»,- գրել է նա:

Սեպտեմբերի 21-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանն «Արմենպրես»-ին հայտնել էր, որ Սիմոնյանն այցելել էր հիվանդանոց՝ տեսակցելու երգիչ, երգահան Հայկոյին: Այլ մանրամասներ նա չէր ասել:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]