1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

 Ռայիսին հայտարարել է Իրանի արտաքին քաղաքականության մեջ նոր դարաշրջան սկսելու մասին

 Ռայիսին հայտարարել է Իրանի արտաքին քաղաքականության մեջ նոր դարաշրջան սկսելու մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հայտարարել Է, որ սկսվել Է նոր դարաշրջան, որում Իրանը կձգտի արդյունավետ համագործակցության հասնել բոլոր երկրների, մասնավորապես, հարեւան երկրների հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ձգտելու եմ արդունավետ համագործակցության եւ փոխգործակցության հասնել աշխարհի բոլոր երկրների, մասնավորապես, հարեւան երկրների հետ. ջերմորեն եւ բարեսրտորեն սեղմում եմ նրանց ձեռքը: Դրվել Է նոր դարաշրջանի սկիզբը»,-Ռայիսիի խոսքը մեջբերում Է «Ֆարս» գործակալությունը:

Նա նաեւ նշել Է միջուկային գործարքի եւ ամերիկյան պատժամիջոցների չեղարկման շուրջ Վիեննայի բանակցությունների արդյունավետ լինելը, հավելելով, որ Իրանի հետ Արեւմուտքի դիմակայությունը վերացել Է, եւ այժմ ԳՀՀԾ-ի բոլոր կողմերը պետք Է վերադառնան գործարքի կատարմանը: Իրանն արդեն 40 տարի գտնվում Է ԱՄՆ-ի առեւտրա-տնտեսական պատժամիջոցների ներքո:

Իրադրությունը խորացել Է 2005-2013 թվականներին, երբ Իրանում սկսվել Է միջուկային ծրագրի լիամասշտաբ զարգացումը: Դա հանգեցրել Է ԱՄՆ-ի եւ միջազգային հանրակցության կողմից նոր պատժամիժոցների սահմանման Իրանի ֆինանսական հատվածի, Էներգապաշարների եւ սպառազինության արտահանման նկատմամբ: Արդյունքում իրանական տնտեսությունը հայտնվել Է կործանման եզրին: Խնդիրն սկսել Է լուծվել Հասան Ռոհանիի նախագահության օրոք:

2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանիսան եւ Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համափարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ձեռքբերման մասին: Համաձայնագիրը ենթադրում Էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն: Գործարքը նախնական տեսքով երեք տարվա կյանք Էլ չունեցավ. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց միակողմանի կարգով դրանից դուրս գալու եւ Թեհրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները վերականգնելու մասին: Ի պատասխան Թեհրանը 2019 թվականին հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին:

Այժմ Վիեննայում բանակցություններ են անցկացվում ԳՀՀԾ-ի վերականգման եւ Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների վերացման շուրջ. Հունիսի 20-ին ավարտվել Է վեցերորդ փուլը: Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովի խոսքով, գործարքի վերականգնման աշխատանքն ավարտվել Է գրեթե 90 տոկոսով, մնացել են քաղաքական պահերը, որոնք կապված են ԱՄՆ-ի պարտավորությունների եւ այն բանի հետ, թե Վաշինգտոնը ինչպես կպահպանի դրանք ապագայում: Իրանի ԱԳՆ-ն հայտարարել Է, որ բանակցությունները կվերսկսվեն աշնանը, քանի որ Իրանում պետք Է վերջնականապես ձեւավորվի հունիսի ընտրություններում հաղթանակ տարած նոր նախագահ Ռայիսիի կառավարությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]