1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թուրքիան գազային նոր պայմանագրեր է քննարկում պաշտոնական Մոսկվայի և Բաքվի հետ

Թուրքիան գազային նոր պայմանագրեր է քննարկում պաշտոնական Մոսկվայի և Բաքվի 
հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիան  Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի հետ նոր գազային պայմանագրեր է քննարկում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝  Gastech համաժողովի շրջանակներում լրագրողներին ասել է Թուրքիայի  էներգետիկայի փոխնախարար Ալփարսլան Բայրաքթարը:

Թուրք փոխնախարարը նշել է, որ կանխատեսումների համաձայն՝ 2021 թվականին Թուրքիայում բնական գազի սպառումը կգերազանցի 60 միլիարդ խորանարդ մետրը:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում էլեկտրաէներգիայի սպառումը մեծացել է, քանի որ վերականգնվող էներգիայի աղբյուրները սկսել են զգալի դեր խաղալ, և արդյունքում գազի սպառումը փոքր -ինչ նվազել է: Այս տարի մենք տեսնում ենք, որ գազի սպառումն աճում է: Գազի բարձր գները ազդում են էներգառեսուրսների մատակարարումների վրա: Անցյալ տարի մենք կարողացանք ավելի շատ LNG (15 միլիարդ խորանարդ մետր) ստանալ, քանի որ մրցունակ գներ կային, այս տարի, իսկապես, դժվար կլինի: Բայց մենք նոր պայմանագրերի և ծավալների վերաբերյալ բանակցություններ ենք վարում մեր ներկայիս մատակարարների հետ, ինչպիսիք են Ադրբեջանը և Ռուսաստան: Բանակցությունները լավ են ընթանում»,- նշել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]