Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Աշխարհի առաջնությունում պետք է պայքարենք մեդալների համար. Զավեն Անդրիասյան  

Աշխարհի առաջնությունում պետք է պայքարենք մեդալների համար. Զավեն Անդրիասյան

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Զավեն Անդրիասյանը մեծ ակնկալիքներ ունի աշխարհի առաջնությունից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Անդրիասյանը ներկայացրեց հավաքականի կազմը` Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Աննա Սարգսյան, Սուսաննա Գաբոյան և Սիրանուշ Ղուկասյան:

«Առաջնությանը մասնակցում են աշխարհի 12 լավագույն թիմերը: Այս անգամ աշխարհի առաջնությունում պետք է պայքարենք մեդալների համար: Ես, իրոք, այն կարծիքին եմ, որ ունակ ենք մեդալների համար պայքար մղել»,- ասաց նա:

Անդրիասյանի կարծիքով, մասնակից մյուս հավաքականների հիմնական ֆավորիտներն անփոփոխ են` Ռուսաստանը, Վրաստանը և Ուկրաինան:

Աշխարհի առաջնության ժամանակ թիմերը կբաժանվեն երկու ենթախմբի: Նրանք մրցելու են նոկաուտ համակարգով, և խմբի հաղթողը փորձելու է պայքարել մեդալենրի համար: Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի սեպտեմբերի 26-ին:

Աշխարհի առաջնությունը կանցկացվի Իսպանիայի Սիտժե քաղաքում: Այն կմեկնարկի սեպտեմբերի 26-ին և կեզրափակվի հոկտեմբերի 3-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]