1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքական Bayraktar TB3 անօդաչուի առաջին թռիչքը նախատեսվում է 2022 թվականին

Թուրքական Bayraktar TB3 անօդաչուի առաջին թռիչքը նախատեսվում է  2022 
թվականին

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական նոր գրոհային անօդաչու թռչող սարքի՝ Bayraktar TB3-ի առաջին թռիչքը նախատեսվում է  2022 թվականին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Նայելով ապագային ՝ մենք կարող ենք տեսնել Bayraktar TB3 հայեցակարգը: Արբանյակային հսկողության տակ գտնվող այս անօդաչու թռչող սարքն անցնում է հազարավոր կիլոմետր տարածություն: Խոսքը հարձակողական անօդաչուի մասին է, որն իր չափերով փոքր-ինչ ավելի մեծ է, քան Bayraktar TB2- ը և զիջում է Akıncı ԱԹՍ -ին:  Անօդաչու թռչող սարքն առանձնանում է կարճ թռիչքուղով նավերի վրա թռիչք և վայրէջք կատարելու ունակությամբ, ինչը աշխարհի բազմաթիվ անալոգներում չկա », - ասել է Baykar Technologies- ի տեխնիկական տնօրեն Սելչուկ Բայրաքթարը:

Բայրաքթարը հույս է հայտնել, որ Bayraktar TB3- ը առաջին թռիչքը կիրականացնի 2022 թվականին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]