1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Եթե Ադրբեջանը կարծում է, որ անդամակցումը ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին ձեռնտու է, կարող է բանակցություններ սկսել. Սիլաևը՝ Բաքվին

Եթե Ադրբեջանը կարծում է, որ անդամակցումը ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին ձեռնտու է, կարող է 
բանակցություններ սկսել. Սիլաևը՝ Բաքվին

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախկին խորհրդային հանրապետություններից որևէ մեկի, այդ թվում՝ Ադրբեջանի հնարավոր անդամակցումը ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին սակարկության առարկա չէ Մոսկվայի հետ, և Ռուսաստանը դա չի դիտում որպես իրեն արված ինչ-որ զիջում կամ նվեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ԵՊՀ-ում հրավիրված բաց դասախոսության շրջանակներում ասաց ՄԳԻՄՈ-ի առաջատար գիտաշխատող, Միջազգային հետազոտությունների ինստիտուտի քաղաքական գործընթացների վերլուծության լաբորատորիայի տնօրեն Նիկոլայ Սիլաևը՝ անդրադառնալով այն հարցին, թե Ադրբեջանը քայլեր կձեռնարկի՞ արդյոք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցելու ուղղությամբ:

Ռուսաստանցի հեղինակավոր փորձագետը պատասխանեց, որ չի կարող կանխատեսել Ադրբեջանի հետագա գործողությունները, թե նա հայտ կներկայացնի միանալու ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին, թե ոչ, բայց կարող է նկարագրել Ռուսաստանի վերաբերմունքը այդ հարցին: Այս համատեքստում նա շեշտեց, որ եթե Ադրբեջանը ձեռնտու է համարում այդ անդամակցումը, ապա կարող է բանակցություններ սկսել այդ հարցի շուրջ:

«Ռուսաստանն, իհարկե, հետաքրքրված է հետխորհրդային տարածքի ինտեգրմամբ, բայց տարիներ առաջ ի հայտ եկավ բազմաստիճան ինտեգրացիայի գաղափարը՝ ով ուզում է՝ ավելի շատ և ավելի արագ է ինտեգրվում, իսկ ով չի ուզում՝ ավելի քիչ և ավելի դանդաղ է ինտեգրվում: Այս տեսանկյունից ՀԱՊԿ-ը և ԵԱՏՄ-ն սակարկության առարկա չեն այն իմաստով, թե ի՞նչ կտա Ռուսաստանը, եթե այս կամ այն երկիրը անդամակցի տվյալ կազմակերպությանը: Եթե տվյալ երկրին դա ձեռնտու է, ապա Ռուսաստանն, իհարկե, կդիտարկի այդ հարցը, շահագրգռությամբ բանակցություններ կվարի, անհրաժեշտ փոփոխություններ կանի, կպայմանավորվի իր գործընկերների հետ, կլուծի այն հարցերը, որոնք առնչվում են նոր երկրների անդամակցման հետ: Բայց Ռուսաստանը դա դիտում է ոչ թե իբրև ինչ-որ նվեր՝ ինչ-որ բանի դիմաց, այլ դիտում է իբրև փոխշահավետ գործընթաց: Բաքուն այդ հարցի վերաբերյալ հրապարակային հայտարարություններով հաճախ փորձում է ակնարկել, թե Ադրբեջանի հնարավոր անդամակցումը ՀԱՊԿ-ին կամ ԵԱՏՄ-ին Ռուսաստանին արված զիջում է: Բայց Ռուսաստանը չի գնահատում դա իբրև զիջում կամ սակարկության առարկա: Եթե կարծում եք, որ դա ձեռնտու է ձեզ՝ կարող եք սկսել բանակցություններ: Եթե ոչ՝ կարող եք չսկսել բանակցություններ», - դիմելով Բաքվին՝ ասաց Նիկոլայ Սիլաևը:

«Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության և Եվրասիական փորձագիտական ակումբի հրավերով Երևանում գտնվող Նիկոլայ Սիլաևը այսօր՝ սեպտեմբերի 22-ին, դասախոսություն է կարդացել ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում «Ռուսաստանը Հարավային Կովկասում. սպառնալիքներ և մարտահրավերներ հայ-ռուսական ռազմավարական դաշինքի համար» թեմայով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]