Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնը փոխել է անվանումը

Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնը փոխել է անվանումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվանի հայ դերասան Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնը փոխել է անվանումը, այժմ այն կոչվում է «Прогресс Сцена Армена Джигарханяна» («Արմեն Ջիգարխանյանի պրոգրես բեմ»): «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՏԱՍՍ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Գազարովը:

Նա նշել է, անվանման նման փոփոխությունը նոր կյանք կտա թատրոնին՝ էներգետիկ, բեկումնային տեսանկյունից: «Դա կարող է լինել սադրիչ, կտրուկ, սակայն դա այն է, ինչի հիմքերը դրել է Արմեն Բորիսովիչը»,- նշել է Գազարովը: Նա ընդգծել է, որ կարևորը թատրոնի անվանման մեջ Արմեն Ջիգարխանյանի անունը պահելն էր, իսկ «Պրոգրես»-ը նախկին կինոթատրոնի անունն է եղել, որի տարածքում էլ այժմ գտնվում է թատրոնը:

Գազարովը հայտնել է, որ փոխվելու է խաղացանկի քաղաքականությունը՝ հավելելով, որ թատրոնի կյանքում այժմ բեկումնային պահ է:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]