ԱՄՆ-ում դեռահաս է մահացել փողոցային կրակոցների հետևանքով
19:34, 22 Սեպտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն մեկ դեռահաս մահացել է, ևս երկուսը վիրավորվել են ԱՄՆ Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքի ավտոբուսի կանգառում հնչած կրակոցների հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Կրակոցների հետևանքով տուժածները եղել են տեղի դպրոցի աշակերտներ, ովքեր ավտոբուսի են սպասելիս եղել: Ոստիկանության տվյալներով՝ կրակոցներն արձակվել են այդ հատվածով անցնող ավտոմեքենայից:
Իրավապահները հետաքննում են միջադեպը և փորձում են հայտնաբերել մեղավորին՝ պարզելու արարքի պատճառները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում