1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին․ բացվեց «Բիբլոս բանկի» հերթական մասնաճյուղը

Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին․ բացվեց «Բիբլոս բանկի» 
հերթական մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Բիբլոս բանկ Արմենիա»-ի հերթական մասնաճյուղը բացվել է Երևանի Բաղրամյան պողոտայում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նորաբաց մասնաճյուղում սպասարկումն իրականացվում է գերժամանակակից լուծումներով, հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին հարմարեցված և ընդարձակ սրահում։

Մասնաճյուղին կից գործում են 24/7 տերմինալային հատվածներ, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել արագ և ապահով գործարքներ ցանկացած օր ու ժամ։

«Մենք դեռևս 2019 թվականին որոշում էինք կայացրել, որ պետք է ընդլայնենք մեր գործունեությունը Հայաստանում՝ մասնավորապես, մեծացնելով մասնաճյուղային ցանցը։ 2020 թվականին մենք բացեցինք բանկի 3-րդ մասնաճյուղը՝ Երևանի Աբովյան փողոցում, այժմ էլ արդեն 4-րդ մասնաճյուղն են բացում Բաղրամյան պողոտայում։ Ընդլայնված ու գեղեցիկ մասնաճյուղերով կկարողանանք իրականացնել մեր հաճախորդների սպասարկումը։ Մեզ համար շատ կարևոր էր, որպեսզի այս նախագիծն անպայման ավարտին հասցնեինք, քանի որ այժմ շատ կարևոր է, որպեսզի բոլոր տնտեսավարողներն իրենց ներդրումային ծրագրերը չկանգնեցնեն ու շարունակեն»,- նշեց «Բիբլոս բանկ Արմենիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը և հավելեց, որ բանկը մասնաճյուղեր ունի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում։

Լուսանկարները` Հայկ Մանուկյանի

«Բիբլոս բանկ Արմենիա» ՓԲԸ-ն, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, շարունակում է գերազանցել հաճախորդների սպասարկման մասին պատկերացումները՝ առաջարկելով բարձր սպասարկման որակ և հաճախորդի կարիքներին հարմարեցված ծառայություններ։

Խոսելով բանկում առկա ծառայությունների մասին՝ Ստեփանյանը շեշտեց, որ իրենց բոլոր մասնաճյուղերում մատուցվում են միանման ծառայություններ՝ ռազմավարությունն է այդպիսին։

«Մենք մատուցում և մատուցելու ենք հայկական բանկային համակարգում առկա բոլոր ծառայությունները՝ բացառությամբ միկրովարկերի, ոսկու գրավով վարկերի և առանց հաշվի բացման փոխանցումների։ Մանրածախի գծով մեզ մոտ շեշտադրումը դրված է հիփոթեքային վարկավորման վրա։ Այդ ուղղությամբ բավականին գրավիչ պայմաններ ունենք, այժմ էլ ազգաբնակչության կողմից անշարժ գույքի ձեռք բերման մեծ պահանջարկ կա»,- ասաց բանկի գլխավոր գործադիր տնօրենը։

«Բիբլոս բանկի» առաքելությունն է հաճախորդներին միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայությունների մատուցումը, բաժնետերերի ներդրումների արժեքի աճի ապահովումը, աշխատակիցների բավարարվածության բարձրացումը և հանրության բարեկեցության աճը։

Անդրադառնալով «Բիբլոս բանկի» մրցակցային առավելությանը՝ Ստեփանյանն ասաց, որ բացի հիփոթեքային վարկավորումից, կառուցապատողների համար նույնպես կան հարմարավետ մեխանիզմներով վարկավորումներ։

«Այդ մեխանիզմները հնարավորություն են տալիս շատ արագ ու արդյունավետ ձևով կառուցապատման նախագիծն ավարտին հասցնել՝ առանց լրացուցիչ ռիսկերի և՛ գնորդների, և՛ կառուցապատողի համար։ Սա իր մեջ ներառում է թե՛ կորպորատիվ, թե՛ մանրածախ վարկավորման լուծումներ։ Ընդհանուր առմամբ մեր հիմնական առավելությունը կայանում է նրանում, որ մեզ մոտ իրականացվում է հաճախորդակենտրոն սպասարկում, մեր պրոդուկտները շատ հաճախ հարմարեցվում են կոնկրետ հաճախորդներին, անձնակազմ ու ժամանակ ունենք՝ զբաղվելու յուրաքանչյուր հաճախորդով անհատապես»,- ասաց Ստեփանյանն ու հավելեց, որ անհատական մոտեցումը շատ է գրավում իրենց հաճախորդներին։

«Բիբլոս բանկի» Բաղրամյանի մասնաճյուղին կից բարեկարգվել է նաև խաղահրապարակը։ Խաղային սարքավորումները փոխարինվել են նորերով՝ նպաստելով փոքրիկների ապահով և անվտանգ ժամանցի կազմակերպմանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]