Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Չումակովի կենտրոնի ղեկավարը պատմել Է «ԿոՎիՎակ»-ի արտադրության արդիականացման մասին

 Չումակովի կենտրոնի ղեկավարը պատմել Է «ԿոՎիՎակ»-ի արտադրության արդիականացման մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չումակովի կենտրոնն արդիականացրել Է արտադրությունը. դա թույլ կտա արտադրական կարողությունն ավելացնել 2-2,5 անգամ, «ԿոՎիՎակ» պատվաստանյութը կդառնա հասանելի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Մ.Պ.Չումակովի անվան Հետազոտությունների եւ իմունոբիոլոգիական պատրաստուկների մշակման դաշնային գիտական կենտրոնի գլխավոր տնօրեն Այդար Իշմուխամետովը: Նա նշել Է, որ ընդամենը քաղաքացիական շրջանառության համար թողարկվել Է 1,5 միլիոն չափաբաժին եւ պլանավորվում Է մինչեւ տարեվերջ լրացուցիչ թողարկել 2,5 միլիոն չափաբաժին:

«Արտադրության արդիականացումն իրականացվել Է հաջողությամբ եւ ավարտվել ավելի վաղ պլանավորված ժամկետներում: Մենք արդեն սկսել ենք պատվաստանյութի արտադրությունը նոր սարքավորմամբ: Նոր սարքավորումը թույլ կտա Կենտրոնին՝ իր հզորություններն ավելացնել 2-2,5 անգամ:

Ուստի մենք կարծում ենք, որ մոտ ժամանակներս «ԿոՎիՎակ»-ն անհամեմատ ավելի հասանելի կդառնա Ռուսաստանի բոլոր քաղաքացիների համար»,-Իշմուխամետովի խոսքը մեջբերում Է կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]