1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՌՀ-ում բացվեց Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման կենտրոնը

ՀՌՀ-ում բացվեց Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի 
սեքվենավորման կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական համալսարանում սեպտեմբերի 23-ին բացվեց Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման կրթական և գիտական գերազանցության կենտրոնը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կենտրոնի հիմնական նպատակն է պատրաստել բարձր որակավորում ունեցող մրցունակ մասնագետներ գենոմիկայի և գենոմի խմբագրման նորարարական ուղղությամբ, ապահովել գենային տեխնոլոգիաների ժամանակակից զարգացումներին համապատասխան գիտակրթական գործունեություն և պատրաստել գործատուի պահանջներին համապատասխանող շրջանավարտներ:

Կենտրոնի բացման արարողությանը մասնակցեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ով նշեց, որ բարձրագույն կրթությունը և գիտությունը մի ամբողջականություն են և դրանց չի կարելի առանձին-առանձին դիտարկել. չկա որակյալ բարձրագույն կրթություն առանց գիտության և, հակառակը՝ չի կարող լինել գիտություն, եթե չկա որակյալ բարձրագույն կրթություն:

«Այս առումով նման լաբորատորիայի բացումը ողջունելի է, դա մեծ նվաճում է: Կենտրոնը կրթական գործընթացում խիստ անհրաժեշտ է: Բոլոր բնագավառներում պետք է շարունակենք մեր այս մոտեցումները, որպեսզի կրթական հաստատություններում լաբորատոր ապահովվածություն լինի, առանց  որի ուղղակի դժվար է պատկերացնել և՛ կրթական մասը, և՛ հետազոտական մասը»,- ասաց  Դումանյանը:

Նախարարը հաջողություն մաղթեց ուսանողներին և գիտնականներին, ովքեր կմասնակցեն հետազոտական գործընթացներում:

Ծրագրով անցնող ուսանողները կստանան տեսական գիտելիքներ, գործնական հմտություններ, մեթոդական կարողություններ գենոմային ճարտարագիտության և կենսաբժշկության ոլորտներում:

Ծրագիրն իրականացվում է նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհի շրջանակներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]