1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Ղրղզստանի նախկին նախագահ Ասկար Ակաևին

Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Ղրղզստանի նախկին նախագահ Ասկար Ակաևին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Ղրղզստանի Հանրապետության նախկին նախագահ Ասկար Ակաևին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը,  այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը՝ հավելելով, որ Ակաևը Հայաստան է ժամանել Երևանի Հայ-Ռուսական համալսարանի հրավերով՝ վերջինիս պատվավոր դոկտորի կոչման շնորհման արարողությանը մասնակցելու և դասախոսությունների շարքով հանդես գալու առիթով:

«Տեր-Պետրոսյանը և Ակաևը շուրջ ութ տարի սերտորեն համագործակցել են, ինչպես ԱՊՀ, այնպեսև երկկողմ հարաբերությունների շրջանակում: Նրանց առանձնապես մերձեցրել է այն հանգամանքը, որ երկուսն էլ քաղաքականություն են եկել գիտությունից»,- նշել է Մուսինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]